Քաղաքական

ՌԴ ԶՈւ զորավարժությունները՝ Հայաստանում

«Հայաստանի բարձր  լեռնային ուսումնավարժարանում մեկնարկել են Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանումների վարժանքները մոտ 400 զինծառայողների մասնակցությամբ»,- հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:

Մեկ ամիս շարունակվելիք զորավարժություններին մասնակցում են նաև «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներ, «Գրադ» համակարգեր, հետախուզության ժամանակակից անօդաչու սարքեր:

Ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները հատուկ վարժանքներ են իրականացնում նաև Հայաստանի պաշտպանության նախարարության «Փամբակ» վարժարանում: Մասնակցում են ավելի քան 300 հետախույզներ:

Ցուցադրել ավելի
Back to top button