Միջազգային

Մայիսի 9-ը Ղրղզստանը կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ

Ղրղզստանի իշխանությունները հույն են հայտնում, որ մինչ ս/թ մայիսի 9-ը այդ երկիրը կդառնա Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ղրղզստանի վարչապետ Ջոոմարթ Օտորբաևի հայտարարությունը:

Օտորբաևն այս հայտարարությունն արել է Ռուսաստանի Դաշնային մաքսային միության ղեկավար, առևտրա-տնտեսական, գիտա-տեխնիկական և հումանիտար համագործակցության ռուս-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Անդրեյ Բելյանինովի հետ հանդիպումից հետո:

«Մեր առաջադրանքն է, որ մինչև մայիսի 9-ը Ղրղզստանը դառնա միավորման լիիրավ անդամ: Դրա համար լուրջ աշխատանք է տարվում», — մասնավորապես ասել է ղրղզ պաշտոնյան: Իսկ ռուսաստանյան կողմը՝ ի դեմս Բելյանինովի, ընդգծել է, որ ՌԴ-ն պատրաստ է «Ղրղզստանին օժանդակություն ցուցաբերել այդ կազմակերպությանը միանալու հարցում»:

«Ռուսաստանն անհամբերությամբ սպասում է ինտեգրացիոն միավորման հինգերորդ անդամին: Չնայած ԵԱՏՄ Ղրղզստանի մուտքի խիստ ժամկետներին և բոլոր պրոցեդուրաների ավարտելուն՝ կարծում եմ, որ մենք ի վիճակի ենք դա անել և կանենք», — ասել է ռուսաստանցի պաշտոնյան:

Ցուցադրել ավելի
Back to top button