Հասարակություն

Թումանյան 25-ի բնակիչները հայտնվել են անհեթեթ իրավիճակում

karenghazaryan
Թումանյան 25 հասցեում գտնվող երկհարկանի տուֆակերտ շենքի բնակիչները հայտնվել են անհեթեթ մի վիճակում: Շենքը ճանաչվել է գերակա հանրային շահ եւ բնակիչները հայտնվել են իրենց սեփականությունը օտարելու սպառնալիքի առջեւ: Բանն այն է, որ շենքի տեղում հյուրանոց կառուցելու նախաձեռնությամբ է հանդես եկել «Ռենշին» կոչվող կազմակերպությունը: Բազմաբնակարան շենքի բնակիչները պնդում են, որ ամեն ինչ կատարվում է անօրինական ձեւով, քանի որ նախաձեռնության հեղինակները նախ իրենց հետ պետք է համաձայնեցնեին իրենց ցանկությունը:

Խնդիրի մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ բարձրաձայնել են «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը, ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, իրավապաշտպան Աշոտ Համբարձումյանը եւ բնակիչ Դավիթ Եղիազարյանը:

Խնդրո առարկա շենքը խորհրդային տարիներին եղել է պատմամշակութային հուշարձանների ցանկում: Թե ինչ պատճառներով է այն հանվել ցանկից՝ բանախոսները չգիտեին, սակայն համոզված էին, որ ինչ-ինչ մութ պատճառներ են եղել:

Պետական կարիքների զոհեր հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանի խոսքով՝ բացառիկ գերակա հանրային շահի անվան տակ փորձ է արվում շենքը խլել-օտարել բնակիչներից՝  մի կառուցապատողի՝ «Ռենշին» ընկերության շահերն ու ցանկությունները բավարարելու համար: «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյան. «Կառավարության որոշումը դեռ դուրս չի եկել, բայց վտանգը կա»:

Ցուցադրել ավելի
Back to top button