Հասարակություն

Երեք կարեւոր փոփոխություն՝ սոցփաթեթի առողջապահական բաղադրիչում

hasmikmartirosyan
2015 թվականի հունվարի 1-ից պետության կողմից տրամադրվող սոցիալական փաթեթի շահառուների համար նախատեսված առողջապահական բաղադրիչում 3 կարևոր փոփոխություն է կատարվել: Որո՞նք են դրանք և ի՞նչ կտան կատարված փոփոխությունները սոցիալական փաթեթից օգտվողներին:

 

2012 թվականից ՀՀ պետական ծառայողների և բյուջետային աշախատողների առանձին խմբերի համար ներդրվեց սոցիալական փաթեթ ծրագիրը, որն իր մեջ ներառում է մի շարք ուղղություններով պետական աջակցություն: Այս տարվանից ավելացել են մի շարք լրացուցիչ ծառաթյուններ, մասնավորապես՝ առողջապական ծառայությունների կարգում: Կատարված փոփոխություներն այսօր ներկայացրեց ԱՆ պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը:

Առաջին փոփոխության համաձայն, այսուհետ ամեն տարի սոցիալական փաթեթի շահառուները կանխարգելիչ բժշկական քննություն պետք է անցնեն, որն էլ նախապայման է հանդիսանալու մյուս ծառայություններից օգտվելու համար: Երկրորդ փոփոխությունն այն է, որ սոցփաթեթով հնարավոր է բժշկական ցուցումների առկայության դեպքում արտահիվանդանոցային պայմաններում օգտվել հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններից:

Երրորդ փոփոխության համաձայն, հնարավորություն է ընձեռվում սոցիալական փաթեթի մնացած գումարն ուղղել սոցփաթեթի շահառուի կամ նրա ընտանիքի անդամի համար առողջապահական լրացուցիչ ծառայությունների ձեռքբերմանը: Սարո Ծատուրյանը, ներկայացնելով 3 փոփությունները, ընդգծեց այն կարևոր բաղադրիչը, որը թյուրըմբռնում կարող է առաջացնել սոցփաթեից օգտվող շահառուների համար:

Մասնավորապես, 2006 թվականից ամբուլատոր ծառաություններն, այո, դարձել են անվճար, իսկ 2015 թվականից կատարված փոփոխության  համաձյան, պոլիկլինիկա այցելելու ընթացքում հնարավոր հիվանդությունների ախտորոշման դեպքում բուժհաստատության կողմից չէին իրականցվում մի շարք վճարովի հետազոտություններ, իսկ այս փոփոխությամբ լրացվում է այդ բացը՝ անվճար հիմունքով:

Իր հերթին Առողջապահության նախարարության աշխատակազմի արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանը նշեց, որ այս քայլով պետությունն ասում է՝ «ես մտահոգված եմ ձեր առողջությամբ, ու առանց անհանգստացնող ախտանիշերի՝ եկեք ստուգվեք»:

Սոցիալական փաթեթի մոտ իննսուն հազար շահառուների՝ հիմնականում պետական ծառայողների և մանկավարժների հետազոտությունների և բուժման համար 2015 թվականին ՀՀ պետական բյուջեով նախատեսված է 3,3 միլիարդ դրամ, որից շուրջ 700 միլիոնը՝ տարեկան պարտադիր կանխարգելիչ բժշկության քննության համար:

Ցուցադրել ավելի
Back to top button