Միջազգային

ԱՄՆ- ում սկսվել է Ցարնաեւի դատաքննությունը

ԱՄՆ- ում սկսվել է Ջոհար Ցարնաեւի դեմ դատաքննությունը։ Նա մեղադրվում է 2013- ի ապրիլին բոստոնյան մարաթոնի եզրագծին պայթունի կազմակերպման մեջ։ Պայթյունի զոհ է դարձել 3 մարդ, վիրավորվել են 264- ը։

Ցարնաեւին մեղավոր ճանաչելու դեպքում նրանց սպառնում է մահապատիժ։ Դատաքննությունը կտեւի 3- 4 ամիս, հայտնում է Բի Բի Սի- ն։

Հետաքննության վարկածով՝ Ջոհար եւ Թեմերլան Ցարնաեւ եղբայրներն են կազմակերպել Բոստոնում 2013- ի ապրիլի 15- ին։ Ջոհարը ձերբակալվել էր, իսկ Թեմերլանը սպանվել, երբ ոստիկանները փորձում էին նրան ձերբակալել։

Ցուցադրել ավելի
Back to top button