Քաղաքական

Հակառակորդը դիվերսիոն փորձ է իրականացրել. հայկական կողմից զինծառայողներ են զոհվել

Փետրվարի 28-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ՊԲհյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայվածզորամասերից մեկի պահպանության տեղամասիմարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր:

Ցավոք, ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ, 1979թ. ծնվածԱրտակ Սեդրակի Աղեկյանը և 1995թ. ծնված Հայկ Գրիգորի Բարոյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ցուցադրել ավելի
Back to top button