Հասարակություն

Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն ինքնասպան է եղել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Ալբերտ Սաֆարյանի մահվան դեպքի առթիվ։

Փետրվարի 27- ին ժամը  20:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Էմիլի Սաֆարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգով մահացու հրազենային վնասվածք է հասցրել ինքն իրեն՝ ստորին ծնոտի շրջանում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)Լ

Ցուցադրել ավելի
Back to top button