Մշակույթ

Շառլ Ազնավուրը նոր ձայնասկավառակ կթողարկի

ԼԱվ լուր Շառլ Ազնավուրի երգերի սիրահարների համար. լեգենդար ֆրանսահայ շանսոնիեն նոր ձայնասկավառակ կթողարկի: Ազնավուրի ֆեսյբուքյան էջում հրապարակվել են նոր լուսանկարներ, որտեղ երգիչը նկարվել է ստուդիայում հանրահայտ երաժիշտների հետ միասին: Երգչի էջում հետեւյալ գրառումն է արված.«երաժշտական գործիքները ստուդիայում են՝ Ազնավուրի նոր ալբոմի համար»:

Շառլ Ազնավուր(Շահնուր Վաղինակ Ազնավուրյան)՝ երգիչ, երգահան, դերասան, հասարակական գործիչ 90 տարի առաջ այս օրը՝ մայիսի 22-ին, ծնվեց Փարիզում հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Ախալցխայում ծնված հայրը՝ Միշա Ազնավուրյանը, արմատներով Էրզրումից էր, մայրը՝ Իզմիրից: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ­ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Լեգենդար երգիչը նախորդ տարի տոնեց իր ծննդյան 90­-րդ հոբելյանը, համերգներ ունեցավ աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում` ելույթ ունեցավ նաև Հայաստանում:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button