Հասարակություն

Տեղումնառատ գարունը կլրացնի սակավաձյուն ձմռան բացը. օդերեւութաբանի կանխատեսումները

aidaavetisyan
Այս տարին անակնկալ ձմեռ էր ողջ հանրապետության համար: Սակավաձյուն տարի դիտվեց: Սակայն փետրվարին հանրապետության որոշ շրջաններում  նկատվեցին  ձյան  տեսքով նորմայից բարձր տեղումներ: Թեև մայրաքաղաքում գարնանային շունչ է, սակայն հանրապետություն որոշ շրջաններում  դեռևս ձյան հաստ ծածկ է առկա: Մարտին նույնպես կանխատեսվում է տեղումնառատ ամիս:

 

 

Ի տարբերություն անցյալ տարվա մարտին, որն ավելի տաք էր, այս տարվա գարնան առաջին ամիսը կանխատեսվում է տեղումնառատ՝ լեռնային շրջանների առանձին հատվածներում  ձնախառն անձրևի տեսքով:  Օդերևութաբանները կարծում են, որ գարունը կլրացնի սակավաձյուն ձմռան բացը՝ չնայած որ  փետրվարին լեռնային որոշ շրջաններում  տեղաց առատ ձյուն  և այժմ էլ այդ շրջաններում  առկա է ձյան հաստ ծածկ՝ Արագածի բարձր լեռնային կայանում դիտվում է  2 մետր 35 սմ հաստության ձյան ծածկ:

Փետրվարի վերջին երկու օրերին տեղումներ չեն սպասվում: Ամսի 28-ին կանխատեսվում է, որ  ջերմաստիճանը կբարձրանա մինչև 14-15 աստիճան տաքության: Իսկ մարտի մեկից օդի ջերմաստիճանը կսկսի նվազել: Մարտի առաջին երեք օրերին  ամպամածությամբ պայմանավորված Արարատյան դաշտավայրում գիշերը կգրանցվի դրական ջերմաստիճան, ցերեկն էլ այն կտատանվի  10-ից 12 աստիճան տաքության սահմաններում:

Առաջիկա օրերի եղանակային պայմաններոը որևէ վտանգ չեն սպառնում  գյուղատնտեսությանը, վստահեցնում է Տարածքային կառավարման և ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության  օդերևութաբանության  կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:  Սակայն գյուղատնտեսական աշխատանքները սկսելու համար  մարտից մինչև ապրիլը համարվում են   ռիսկային ամիսներ, ասում է:  Մինչև ապրիլի կեսերը Արարատյան դաշտում  բացասական ջերմաստիճանների վտանգ  գրեթե հաճախ է սպառնում: Սակայն այս պահին չեն կարող կանխատեսել ցրտահարություն կդիտվի՞, թե՞ ոչ: Օդերևութբանի հորդորն է հողի մշակներին դեռևս չշտապել  գյուղատնտեսական աշխատանքները սկսելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button