Հասարակություն

Դինքի սպանության գործով կալանավորվել է ոստիկանության հետախուզության պետը

Հրանտ Դինքի սպանության գործով կալանավորվել է Թուրքիայի ոստիկանության հետախուզության վարչության նախկին ղեկավար Ռամազան Աքյուրեքը, հայտնում է «Հուրիեթը»։

Հետախուզության վարչության նախկին պետին հարցաքննել են որպես կասկածյալ։ Նա համակարգից ազատվել էր 2013 թվականի դեկտեմբերի 17-ի կոռուպցիոն սկանդալից հետո՝ հարյուրավոր այլ ոստիկանների հետ, որոնց իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող կրոնական գործիչ Ֆեթհուլլա Գյուլենի գլխավորությամբ գործող շարժմանը սատարելու մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button