Հասարակություն

Հարգանքի տուրք՝ Վիեննան ազատագրած խորհրդային զինվորի հիշատակին

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Վիեննա մեկնած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վեհաժողովին մասնակցող ՀԱՊԿ անդամ պետություների պատվիրակությունների հետ փետրվարի 20-ին այցելել է նախ խորհրդային զինվորի հուշարձան: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Այնուհետև այցելել են կենտրոնական գերեզմանոց, ուր ամփոփված են նաեւ Վիեննայի ազատագրման համար ֆաշիզմի դեմ պայքարում ընկած հայ զինվորների աճյունները: Ներկաները լռությամբ ու խոնարհումով հարգել են հերոսաբար զոհվածների հիշատակը:

Ցուցադրել ավելի
Back to top button