Քաղաքական

ԵՄ-ն առաջարկում է վերաօգտագործել այն, ինչ հնարավոր է

lusinevasilyan

Ռիգայի գագաթնաժողովից հետո և Վիլնյուսից  առաջ՝ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնն այս ընթացքում երևանյան  քննարկումների շարք է նախաձեռնել: Դրանց առանցքում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հեռանկարն է, կողմերի միջև բանակցվող իրավական նոր ձևաչափը: Քննարկումներին մասնակցում են Հայաստանն ու ԵՄ-ն ներկայացնող պաշտոնյաներ՝  փորձելով ձևակերպել կողմերի  պատկերացումն ու ակնկալիքները համագործակցության հեռանկարի վերաբերյալ: Այս շարքից մի քննարկում էլ տեղի ունեցավ այս շաբաթվա ընթացքում:

 

Հայաստանը պետք է կարողանա հստակ օրակարգ ձեւավորել ու հարցը չդիտարկել  այն տեսանկյունից, որ եթե չկա ստորագրված փաստաթուղթ, ապա չկան նաեւ հարաբերություններ. կարծիքը կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանինն է, ով, սակայն, «ԵՄ-Հայաստան հարաբերություններ. նոր ուղիների ուրվագծում» թեմայով քննարկմանը ներկայացնում էր իշխող կուսկացության մոտեցումները:

Աշոտյանը կարծում է, որ հարաբերությունների վերանյաման խնդիր ունի ոչ միայն Հայաստանը, այլ նաև Եվրամիությունը, ինչն արդեն կառույցի կողմից նախաձեռնվել է.  վերանայման առարական Արևելյան գործընկերության ծրագիրն է:

«Արևելյան գործընկերության առաջին էտապը ծայրահեղ եվրոպականները համարում են տապալված: Ամեն ինչ կախված է հարցից, թե որն էր հիմնական նպատակը: Եթե նպատակը Վիլնյուսի գագաթաժողովից հետո ստորագրված 6 համաձայնագիր ունենալն էր, ապա ի սկազբանե նպատակն իրատեսական չէր»:

Վիլնյուսի գագաթաժողովից հետո ստորագրված ոչ թե 6, այլ 3 ասոցացման համաձայանագիր: Ավելին՝ ՀՀԿ փոխնախագահը կարծում է, որ ԵՄ-ի հետ քայլ առաջ կատարած երեք երկրները`Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա, այս պահի դրությամբ չեն լուծել իրենց առջեւ դրված խնդիրները, ու սա հակաքարոզչական գործոն է: Ուկրաինա, ըստ Աշոտյանի, ամենավառ օրինակն է, թե ինչ է կատարվում այն երկրների հետ, որոնք հայտնվում են աշխարհաքաղաքական բախումների կիզակետում:

«Արեւելյան գործընկերության իրական գնահատականների մասին խոսելիս պետք է հասկանալ, որ այն չի կարող մեր երկիրը դարձնել աշխարհաքաղաքական խնդիրների հարթակ: Եվ պետք է ազնից լիննք՝ չի կարելի թերագնահատել ռուսական գործոնի դերն ու ազդեցությունը Արեւելյան գործընկերության ընթացքի վրա»։

Եվրոպական պետություն՝ եվրասիական տարածքում ՝ այսպես է պատկերացնում հանրապետական գործիչը Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարը և պարզաբանում ՝ մարդու իրավունքների հարցը, անկախ շուկայական հարաբերություններն  ու անկախ դատաիրավական համակարգը մեզ համար կարեւոր են, բայց՝  առանց ԵՄ անդամության:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն իրատեսական չի համարում Եվրասիական տնտեսական համակարգում եվրոպական պետություն ստեղծելու հեռանկարը: Պատգամավորը համաձայն չէ Աշոտյանի նաև այն  դիտարկմանը, թե ԵՄ-ի հետ քայլ առաջ կատարած երկրները չեն շահել: «Շահել են այն, որ այդ երկրներում ընթացող տնտեսական ու քաղաքական բարեփոխումները այդ երկրների քաղաքացիների շահերից են բխում»,- ասում է պատգամավորը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ մտահոգված է. գեղեցիկ խոսքերից պետք է գործողությունների անցնել: Ո՞րն է Հայաստանի գործողությունների ծրագիրը:

«Մինչ այժմ գաղտնի է պահվում Ասոցացման համաձայնագրի բանակցված ու համաձայնեցված մասը եւ նախարարությունների դարակներից չի հանվում ու գործողության մեջ դրվում»:

Թեւան Պողոսյան այս պահին էլ արդիական է համարում համաձայնագրի քաղաքական մասի ստորագրումը`մինչեւ մայիսին Ռիգայում կայանալիք Արեւելյան գործընկերության հերթական գագաթաժողովը:

ԵՄ-ն պատրաստ է պահպանել այն, ինչ Հայաստանի հետ արդեն բանակցվել է և դա դարձնել նոր բանակցությունների հիմք՝ սա արդեն եվրոպավցի պաշտոնյաների վստահեցումն է: Նույն քննարկման ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Տրայան Հրիստեան նոր տերմին գործածեց. ԵՄ-ն առաջարկում է վերաօգտագործել այն, ինչ հնարավոր է: Հիշեցնենք՝ 2014-ից 2017 թվականներին Եվրամիությունը 170 մլն եվրոյի չափով աջակցություն է նախատեսել Հայաստանի համար: Այն  ուղղվելու է մասնավոր ոլորտի, պետական կառավարման և դատական համակարգերի բարեփոխումներին:

Ցուցադրել ավելի
Back to top button