Հասարակություն

Արմավիրի քաղաքապետի պաշտոնի հավակնորդները 6-ն են

satikisahakyan

Մարտի 15-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման նպատակով երեկ երեկոյան ժամը 18-ին ավարտվեց  Արմավիրի մարզի  5 համայնքում համայնքի ղեկավարի և մեկում`  ավագանու անդամների թեկնածուների գրանցման ժամկետը:  Առաջադրված թեկնածուներից միայն  2 համայնքում 2 թեկնածու է ինքնաբացարկ հայտնել, իսկ Արմավիրի քաղաքապետի պաշտոնի համար գրանցվել է 6 թեկնածու:

 

Արմավիրի քաղաքապետի պաշտոնի հավակնորդները 6-ն են, որոնք ինքնաառաջադրմամբ ներկայացրել էին իրենց  թեկնածությունները: Ընտրական օրենսգրքի դրույթներից ելնելով , սահմանված ժամկետում փաստաթղթերի իսկությունը և ամբողջությունը ստուգելուց հետո  21-րդ ընտրատարածքային հանձնաժողովը գրանցեց 6 թեկնածուին: 21-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գայանե Սուիքիասյանը  ներկայացրեց յուրաքանչյուր թեկնածուի գործերը և դրեց քվեարկության:

Վեց թեկնածուից  4-ը ՀՀԿ անդամ է, սակայն ՀՀԿ-ն որևէ մեկի թեկնածությունը չի առաջադրել: Թեկնածուների թվում է նաև գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը:

Բացի Արմավիր քաղաքից  համայնքի ղեկավարի ընտրություններ են սպասվում նաև 21-րդ ընտրատարծքի Նալբանդյան և Նոր Արմավիր  գյուղերում: Նալբանդյանում առաջադրված 3 թեկանծուից    2-ը  ՀՀԿ անդամ է,  մեկը ՀՅԴ:  Նիստից 30 րոպե առաջ  հայ հեղափոխական դաշնակցության անդամ Արմեն Շմավոնյանը ետ է վերցրել գրանցման համար ներկայացված փաստաթղթերը` արտերկիր մեկնելու կապակցությամբ:

Նալբանդյանում գրանցված 2 թեկնածուն էլ ՀՀԿ անդամ են, սակայն  կուսակցությունը պաշտպանում է  գործող գյուղապետ Գրիգոր  Մկրտչյանի թեկնածությունը:

Նոր Արմավիրում նույնպես 2 թեկնքածու  է գրանցվել, 2-ն էլ՝  հանրապետական կուսակցությունից, երկուսն էլ՝ ինքնաառաջադրմամբ:

20-րդ ընտրատարածքի Հոտամեջ և Հայկավան գյուղերում  գրանցվել են 2-ական թեկնածուներ: Հայկավանում առաջադրված թեկնածուներից  անկուսակցական Մեխակ Ստեփանյանը ետ է վերցրել փաստաթղթերը, իսկ անկուսակցականներ Ռուբեն Ղազարյանն ու Արամ Մելքոնյանը գրանցվել են: Ռուբեն Ղազարյանը ՀՀԿ-ի թեկնածուն է:

Վաղարշապատի տարածքի Հովտամեջ գյուղում  գրանցվել են ՀՀկ-ից առաջադրված և կուսակցական գործող համայնքի ղեկավար Արմեն Սարգսյանն ու անկուսակցական Հակոբ Ավագյանը:

Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում էլ նախատեսվում է անցկացնել ավագանու անդամների ընտրություններ, որի համար գրանցվել է 7 թեկնածու:

Ընտրատեղամասերում այժմ փակցված են ընտրողների նախնական ցուցակները՝ հնարավորություն տալով ճշտել և լրացնել բացթողնված անունները: Անհրաժեշտության դեպքում ընտրողները պետք է դիմեն  անձնագրային բաժանմունք:

Գայանե Սուքիասյանը տեղեկացրեց, որ ընտրողները կարող են քվերակությանը մասնակցել նաև նույնականացման քարտերով:

Ցուցադրել ավելի
Back to top button