Միջազգային

Ֆրանսիայի խորհրդարանը քննարկում է երկրի իշխանություններին անվստահություն հայտնելու հարցը

marlenahovsepyan
Ֆրանսիայի խորհրդարանն այսօր քննարկում է երկրի իշխանություններին անվստահություն հայտնելու հարցը: Ֆրանսիայի խոշորագույն ընդդիմադիր «Ազգային շարժում հանուն  Ֆրանսիայի» կուսասկցությունն է կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը բերել օրենսդրի օրակարգ: Դա տեղի է ունեցել տնտեսական աճի մասին վիճելի օրինագիծը նախարարների կաբինետի կողմից ուժով առաջ մղելուց հետո: Սպասվում է, որ քվեարկությունը տեղի կունենա վաղը՝ Ֆրանսիայի օրենսդիր մարմնի ստորին պալատում:

Տնտեսական աճի մասին օրինագիծը, որը հեղինակել է Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Էմանուել Մաքրոնը կոչված է խթանել ֆրանսիական տնտեսության աճը: Շատերն առաջարկները համարում են չափից ավելի ազատական, սակայն նախագահ Օլանդի և վարչապետ Վալսի համար «Մաքրոնի՚ օրենքը» կարևոր գործոն է որդեգրած տնտեսական քաղաքականության իրականացման ճանապարհին:

Ցուցադրել ավելի
Back to top button