ԿարևորՔաղաքական

Նուլանդը Հայաստանում է. նա այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը ժամանել է Հայաստան: Այս մասին հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Twitter-ի իր միկրոբլոգում: Դեսպանատունը հրապարակել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի եւ Վիկտորիա Նուլանդի լուսանկարը:

Վիկտորիա Նուլանդն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հիշեցնենք, որ Վիկտորիա Նուլանդը բանակցություններ կվարի պաշտոնատար անձանց, քաղաքացիական հասարակության եւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Ինչպես հաղորդվում է Պետդեպի կայքում, այցի օրակարգում են Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ քաղաքական, տնտեսական կապերի ամրապնդումը, մարդկանց միջեւ շփումների ամրապնդումը եւ ղարաբաղյան հակամարտության արդար եւ ամուր կարգավորման առաջմղումը։

Հարավային Կովկաս այցի շրջանակներում Նուլանդը փետրվարի 16-ին կլինի Բաքվում, փետրվարի 17-ին բանակցություններ կվարի Թբիլիսիում։

Ցուցադրել ավելի
Back to top button