Քաղաքական

Հայաստան. եվրոպական պետություն՝ եվրասիական տարածքում

lusinevasilyan

Եվրոպական պետություն՝ եվրասիական տարածքում.  այսպես է բնորոշել իր պատկերացումը Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «ԵՄ-Հայաստան հարաբերություններ. նոր ուղիների ուրվագծում» խորագրով քննարկման ժամանակ:

Մասնակիցները փորձել են գնահատել հայ-եվրոպական հարաբերությունների նոր կուրսի ձևավորման հնարավորություններն ու մարտահրավերները՝ քննարկման առարկա դարձնելով  կողմերի միջև բանակցվող իրավական նոր ձևաչափը:

Արևելյան գործընկերության քաղաքականությունը վերանայման ու շտկումների  կարիք ունի, ասել է Արմեն Աշոտյանը, ում գնահատմամբ Եվրամիության հետ հարաբերություններում քայլ առաջ կատարած երեք երկները՝ Վրաստանը, Մոլդովան ու Ուկրաինան, առայժմ չեն լուծել իրենց առջև կանգնած խնդիրներից  որևէ մեկը, իսկ որոշներն էլ հետընթաց են գրանցել:

Վատագույն օրինակը, ըստ նախարարի, Ուկրաինան է: «Արեւելյան գործընկերության իրական գնահատականների մասին խոսելիս պետք է հասկանալ, որ այն չի կարող մեր երկիրը դարձնել աշխարհաքաղաքական խնդիրների հարթակ: Իսկ դա ակնհայտ էր գործընկերության գործունեության առաջին տարիներին»:

Եվրամիությունը շարունակում է իր հանձնառությունը Հայատանում ընթացող բարեփոխումների աջակցության ուղղությամբ ՝ քննարկմանը նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Տրայան Հրիստեան: Մեր երկրի հետ համագործակցությունը նա առանձնահտուկ է որակել՝ կրկնելով  այն մոտեցումը, որ Հայաստան- ԵՄ հարաբերությունները կշարունակվեն եվրասիական կողմնորոշման հետ համատեղելի ձևաչափով:

Ի դեպ՝ դեսպանն անդրադարձել նաև հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը, նաև հայ-թուրքական հարաբերւթյունների խնդրին: Եվրամիությունը մտահոգված է սահմանային աննախադեպ լարվածությամբ  և թեև  ՄԽ-ի մաս չի կազմում, բայց ամեն կերպ  աջակցում է խաղաղության ամրապնդման ջանքերին, ասել է Հրիստեան։

Ինչ վերաբերում է  Հայաստան- Թուրքիայի հարաբերություններին, ապա ԵՄ-ն կողմերին կոչ է անում  հավատրիմ մնալ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ չնայած հանգամանքին, որ  հայ-թուրքական արձանագրությունները հետ են կանչվել խորհրդարաններից: Դեսպանի ձևակերպմամբ՝ «Օսմանյան կայսրությունում իրականացված գազանությունների» տարելիցը հերթական փորձաքարն է  հայ-թուրքական հարաբերությունների համար:

Ցուցադրել ավելի
Back to top button