Միջազգային

Հալեպում հրթիռակոծվել են քրիստոնյա ու հայաբնակ թաղամասեր. կան զոհեր

Վերջին օրերին Հալեպում ու քաղաքի արվարձաններում սիրիական բանակը ռազմական ծանր գործողություններ է սկսել զինված խմբավորումների վերահսկողության տակ գտնվող շրջանների դեմ:

Մինչ սիրիական բանակը նկատելի առաջընթաց է գրանցում Հյուսիսային և արևմտյան արվարձաններում ու քաղաքում, զինված ահաբեկչական խմբավորումները թիրախ են դարձրել քաղաքի խաղաղ բնակչությանը՝ տեղեկացնում է Perio News-ը:

Փետրվարի 17-ին՝ առավոտյան ժամերին, զինված ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են քաղաքի տարբեր շրջանները, մասնավորապես՝ հարվածներ են հասցվել քրիստոնյա ու հայաբնակ Ազիզիե շրջանի «Ֆորեսթա» սրճարանի հարակից տարածքին ու դրա մերձակայքին:

Բացի այդ՝ 5 անգամ հրթիռակոծվել են նաև Հալեպի կենտրոնում գտնվող Պըսթան Գըլափ վաճառախանութների շրջանը:

Ինչպես տեղեկացնում է գործակալությունը, նշված շրջանում խանութների մեծ մասը պատկանում են հայերի: Հրթիռներից մեկն ընկել է արհեստավորի խանութի վրա, բայց, բարեբախտաբար, չի պայթել, մյուսն ընկել է «Հարամ» ընկերության մերձակայքում: Հրթիռակոծվել են նաև Մոկամպո, Թըշրին թաղամասերը: Արձակված հրթիռներին զոհ է դարձել 8 մարդ, կա 36 վիրավոր:

Պայթյունները նյութական մեծ վնաս են պատճառել շրջանի մեքենաներին, բնակարաններին ու խանութներին։

Երեկ նույնպես Հալեպի Սըրիան ալ-Ատիմ շրջանի հրթիռակոծության հետևանքով արձանագրվել են զոհեր ու վիրավորներ:

Ցուցադրել ավելի
Back to top button