Հասարակություն

Լեզվահասարակագիտական համալսարանի խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետը

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանն այսօր միաձայն ընտրվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ։ Մինչեւ ընտրությունները նա իր ելույթում նշել է, որ լեզվահասարակագիտական համալսարանը հիրավի ձևավորված ավանդույթներով բուհ է, որտեղ աշխատում է հմուտ կոլեկտիվ, սովորում առաջադեմ ուսանողություն:

«Աշխատանքի բերումով ծանոթ եմ բուհի բազմաթիվ խնդիրերին, որոնց մի մասն ունեն օբյեկտիվ պատճառներ: Վստահ եմ, որ համակարգի արդունավետ կառավարման պարագայում բուհն առաջընթաց և նոր հաջողություններ կարձանագրի: Ես իմ ուժերի և հնարավորությունների ներաին չափով կանեմ ամեն ինչ, որպեսզի միասին շարժվենք առաջ` հանուն մեր միասնական գործի»,- նշել է Հովհաննես Հովսեփյանը:

Այս բուհի կառավարման խորհրդի նախագահի ընտրություն է անցկացվել, քանի որ խորհրդի արդեն նախկին նախագահ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը խնդրել էր դադարեցնել իր լիազորությունները։ Դա Վիգեն Սարգսյանը պայմանավորել էր Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ ընտրվելու հանգամանքով։

Ցուցադրել ավելի
Back to top button