Հասարակություն

Ընդունել է չկատարած հանցանքը՝ 15 հազ. դրամի դիմաց

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր  Արտակ Ա.-ն հաղորդում է տվել, որ ՀՀ ոստիկանության իր ծանոթ աշխատակիցը լավատեղյակ լինելով, որ մեղադրվում է գողություններ կատարելու մեջ և գտնվում նյութական ծանր վիճակում, առաջարկել է 15 հազ. ՀՀ դրամի դիմաց ընդունել իր կողմից չկատարված մի շարք գողություններ։

Կալանավորը համաձայնվել է և, վերցնելով նշված գումարը, ընդունել է իր կողմից չկատարված 13 դրվագ գողության դեպքերը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Ցուցադրել ավելի
Back to top button