Մշակույթ

Dolce&gabbana -ի ինստագրամի էջում տեղադրվել է հայկական ավանդական հագուստներով ընտանիքի նկար

Երևանում գործող «Մարաշլյան Ֆոտոատելիե» ստուդիայի լուսանկաներից մեկը հայտնվել է Dolce&gabbana նորաձևության տան ինստագրամի էջում, սակայն որևէ գրառում չկա, թե ում աշխատանքն է.  ներկայացված է հայ ընտանիք՝ հայկական ավանդական հագուստներով:

«Հաճելի անակնկալ էր իմանալ, որ Atelier Marashlyan-ի լուսանկարներից մեկը հայտնվել է Instagram Dolcegabbana-ում: Սակայն, ինչպես միշտ, հայտնվեցին մեր հարևանները» և հանդես եկան հերթական պրովոկացիոն հայտարարությամբ, թե հայերը կրկնօրինակում են իրենց մշակույթը, հագուստը և այլն: Նույնիսկ հայտնվեցին մարդիկ, ովքեր պնդում էին, թե լուսանկարում ադրբեջանական ընտանիք է: Տեղադրում եմ լուսանկարներ (այդ թվում և գունավոր տարբերակները) այդ ֆոտոսեսիայից, որպեսզի պարզ լինի, որ ընտանիքը ՀԱՅ է և բոլորը կրում են հայկակական ազագյին հագուստներ՝ «տարազներ» (Վասպուրական, Էրզրում, Զանգեզուր, Արցախ, Լոռի և Սասուն շրջանների)»,- գրված է «Մարաշլյան Ֆոտոատելիե»-ի ֆեյսբուքյան էջում:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button