Քաղաքական

Հանձնարարվել է ստուգել ԲՀԿ առաջնորդի քողարկված հարկերի մասին լուրերը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը  հանձնարարել է ստուգել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ չմուծված եւ բարեգործական գործունեությամբ քողարկված հարկերի մասին լուրերի իսկությունը, լրատվամիջոցներին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը։

Ըստ նրա՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը համապատասխան նամակ է ուղարկել ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին:

Ցուցադրել ավելի
Back to top button