Քաղաքական

ՀՀ նախագահը ծրագրային ելույթ է ունենում ՀՀԿ խորհրդի նիստում

arminegevorgyan

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի այսօրվա նիստերում քննարկվում են ներքաղաքական զարգացումներին նվիրված հարցեր, հայտարարեց ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո կարճատեւ հանդիպում ունենալով լրագրողների հետ։

ԳՄ նիստին հաջորդել է խորհրդի նիստը, որտեղ ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է գալու ծրագրային ելույթով։ Շարմազանովը չմանրամասնեց, թե ինչ նկատի ունի ներքաղաքական զարգացում ասելով, սակայն հստակեցրեց, որ ՀՀԿ- ում այսօր սահմանադրական փոփոխությունների հարց չի քննարկվելու։

ՀՀԿ մամուլի խոսնակը խոստացավ լրագրողների հետ հանդիպել խորհրդի նիստից հետո։

Ցուցադրել ավելի
Back to top button