Հասարակություն

Դադարեցվել է Հայաստան գազամատակարարումը

Այսօր ժամը 13:30-ից ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստանի Հանրապետություն՝ Կազբեկի շրջանում տեղի ունեցած քարաթափման հետևանքով Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վնասվելու պատճառով, հայտնում են «Գազպրոմ- Արմենիայից»։

Իրականացվում են վերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին կտեղեկացնի լրացուցիչ։

Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:

Back to top button