Քաղաքական

Գագիկ Ծառուկյանն այլեւս ԱԱԽ անդամ չէ

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրապարակած հրամանագրով ուժը կորցրած է ճանաչել իր 2008 թվականի մայիսի 4-ի «Ազգային անվտանգության խորհրդի կազմը հաստատելու մասին» ՆՀ-107-Ա հրամանագրի հավելվածի 16-րդ կետը:

Ըստ դրա՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այլեւս Ազգային անվտանգության խորհրդի անդամ չէ։

Այսօր ավելի վաղ՝ ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «Գագիկ Ծառուկյանը կազատվի Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից: Երկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ չցանկանա՝ չգա»։

Ցուցադրել ավելի
Back to top button