Մշակույթ

Արա Երնջակյանի «Խավարում» ֆիլմն արդիական հարցեր է բարձրացնում

anna_nazaryan

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանի «Խավարում» կարճամետրաժ ֆիլմն այսօր ներկայացվել է լրագորղներին: Այն նկարահանվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում է և նախագահի մրցանակի ներկայացված ֆիլմերից է։ Նկարահանման համար ծախսվել է 10 հազար դոլար:

«Խավարում» ֆիլմը 1915 թվականի սպանդին հաջորդած իրադարձություններից որոշ դրվագներ է ներկայացնում, ուր չկան սարսափելի տեսարաններ, բայց կան հայ որբերի դառնությամբ լի աչքեր։  Ֆիլմում նկարահանված են Աշտարակի դպրոցներից մեկի աշակերտներ։

Ֆիլմի սցենարի հեղինակ Միքայել Դովլաթյանը այն արդիական է համարում՝ նկատի ունենալով, որ աշխարհի տարբեր հատվածներում առկա ռազմական հակամարտությունների հետեւանքով էլ այսօր բազմաթիվ երեխաներ են որբանում։

Back to top button