Միջազգային

Ավելի քան 12 ժամ է, ինչ շարունակվում են «նորմանդական քառյակի» բանակցությունները

Ավելի քան 12 ժամ է, ինչ  շարունակվում է «նորմանդական քառյակի» բանակցությունները: Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Մինսկում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջնորդների Ուկրաինայի հարավ- արեւելքում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները: Ի դեպ, ըստ ՏԱՍՍ գործակալության, այս բանակցություններն ամենաերկարն են Պուտինի ողջ կարիերայի ընթացքում:

Նշենք,  որ  Պուտինի, Պորոշենկոյի, Մերկելի եւ Օլանդի հանդիպումն անցնում է փակ դռների հետեւում։

Մինչեւ քառակողմ հանդիպումը տեղի է ունեցել Ուկրաինայի եւ Բելառուսի նախագահների երկկողմ հանդիպումը։ Դրա ընթացքում Պորոշենկոն վստահություն է հայտնել, որ բանակցությունների տապալման դեպքում Ուկրաինայում ճգնաժամային իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից։  Լուկաշենկոն վստահեցրել է, որ Բելառուսը կանի հնարավորը հակամարտությունը կարգավորելու համար։

Դրանից հետո տեղի է ունեցել Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջնորդների եռակողմ հանդիպումը, որին հաջորդել են քառակողմ բանակցությունները։

 

Back to top button