Հասարակություն

Սակավաջուր տարի չի լինի, տեղումնառատ կլինի նաեւ մարտը

sonahakobyan
Ժողովուրդն ասում է, որ Տյառն ընդ առաջից հետո եղանակը տաքանում է: Այս տարի բոլորովին հակառակ պատկերը կդիտվի: Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-ից հետո ոչ թե կբարձրանա, այլ կնվազի: Ավելին, տեղումնառատ է լինելու ինչպես փետրվարի 2-րդ կեսը,այնպես էլ մարտ ամիսը, ներկայացնելով եղանակային առաջիկա կանխատեսումները, նշել է Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Հիդրոմետ ծառայության hիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը ապատեղեկատվություն է համարել լուրերը, թե ջրամբարները դատարկ են և երաշտ է սպասվում: Նա նշել է, որ նախորդ տարվա համեմատ ջրառատ տալի կլինի:

 

Չնայած այս տարվա տաք ձմռանը՝ եղանակային տաք պայմանները չեն շարունակվի արդեն փետրվարի երկրորդ կեսին: Ու թեև Հանրապետության տարածքում տեղումների ամսական քանակը մոտեցել և նույնիսկ գերազանցել է նորման, առանձին շրջաններում նույնիսկ առատ տեղումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին, ներկայացվելով օդերևութաբանների եղանակային առաջիկա կանխատեսումները, նշեց Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Ավելին՝ կանխատեսվում է, որ առաջիկա երկու օրերի ընթացքում ձյան շերտը կավելանա ևս երկու սմ-ով:

Քանի որ  բացասական ջերմաստիճանի ռիսկայնությունը պահպանվում է մինչև մարտի վերջ,  Գագիկ Սուրենյանը հողի մշակներին խորհուրդ տրվեց  դեռևս չսկսել վար ու ցանքի աշխատանքները:

Հաշվի առնելով տեղումնառատ ձմեռը՝ Հիդրոմետ ծառայության hիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը ապատեղեկատվություն համարեց լուրերը, թե ջրամբարները դատարկ են և երաշտ է սպասվում: Ավելին՝ նա նշեց, որ նախաձմեռային ժամանակահատվածում հիդրոօդերևութաբանական պայմանները բարենպաստ են եղել, տեղումները կազմել են նորմայի 150-160%-ը, ինչը նպաստավոր պայման է ջրային ռեսուրսների ձևավորման համար:

Հիշեցնենք, որ այս տարի բավականին տաք ձմեռ ունեցանք: Թեև նախկինում մի քանի անգամ նմանօրինակ ձմեռներ եղել են, և իր տաքրությամբ այս տարվա ձմեռը նախադեպ ունեցել է, այնուամենայնիվ այս տարին անոմալ տաքությամբ զիջում է միայն 1966 թվականի ձմռանը: Առանձին օրերի սակայն դիտվել է այնպիսի տաքություն, որն ըստ Գագիկ Սուրենյանի գերազանցել է անգամ 66 թվականի տաքությունը:

Back to top button