Սպորտ

Մտադիր եմ նոկաուտով հաղթել Փոլ Սմիթին.Արթուր Աբրահամ

«Մտադիր եմ նոկաուտով հաղթել Փոլ Սմիթին, որպեսզի հաղթանակի մասին որոշման պատասխանատվությունը վերցնեմ մրցավարներից»,-հայտարարել է պրոֆեսիոնալ բռցնքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը՝ խոսելով փետրվարի 21-ին Բեռլինում կայանալիք չեմպիոնական տիտղոսի պաշտպանության մենամարտի մասին: «Ցանկանում բոլորին հստակ ցույց տալ, թե ով է չեմպիոնը: Չեմ հասկանում, թե ինչու է Սմիթը լրատվամիջոցներում խոսում մրցավարական սխալի մասին: Մրցավարը բազմամյա պատրաստություն է անցնում եւ միայն լավ դրսեւորվելուց ու համբավ ձեռք բերելուց հետո է ստանում չեմպիոնական տիտղոսի մենամարտ սպասարկելու իրավունք: Խոստանում եմ, որ Սմիթը չի դիմանա մինչեւ 12-րդ ռաունդը»,- Աբրահամի խոսքը մեջբերել է Boxing Scene-ը: Հիշեցնենք՝ Աբրահամն ու Սմիթն առաջին անգամ մենամարտել են 2014-ի սեպտեմբերին: Հայ բռնցքամարտիկը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ, ինչը սուլոցներով ընդունեցին բրիտանացի երկրպագուները:

Back to top button