Հասարակություն

ԿԳՆ հանձնաժողովը պոլիտեխնիկում խախտումներ է հայտնաբերել

2015 թվականի հունվարի 21-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում նշանակված եւ անցկացված «Հավանականությունների տեսություն և վիճակագրություն» քննությունն անցկացվել է մի շարք ընթացակարգային խախտումներով, պարզել է ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը։

Համալսարանի հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ժ/պ Հ. Թոքմաջյանին այսօր ուղարկած գրության մեջ Արմեն Աշոտյանը նշել է, որ «մասնավորապես՝ վերոնշյալ առարկայից նշանակված և անցկացված քննության հարցաշարը սովորողներին նախապես չի տրամադրվել, ավելին` մասնագիտական մաթեմատիկական կրթության ամբիոնում /որի կողմից կազմակերպվել է քննությունը/  հաստատված հարցաշար առկա չի եղել, քննական տոմսերը հաստատված չեն եղել համապատասխան անձանց /կառույցի/ կողմից, քննական տոմսում նշված չի եղել, թե որ մասնագիտության և կրթական ծրագիրը յուրացնող սովորողի համար է այն նախատեսված, ամբիոնում բացակայել է դասախոսի օրացուցային պլանը, համաձայն որի պետք է իրականացվեին ուսանողի քննական նյութի շրջանակում դասախոսություններ, ամբիոնում բացակայել է նաև «Հավանականությունների տեսություն և վիճակագրություն» դասընթացի առարկայական ծրագիրը»:

Նախարարն առաջարկել է չեղյալ համարել քննությունը, ողջամիտ ժամկետում վերաղծնել թերությունները, սահմանել տվյալ առարկայից քննական նոր ժամանակացույց, ինչպես նաև հնարավորություն ընձեռել սովորողներին ցանկության դեպքում կրկին մասնակցելու անցկացվող քննությանը` գնահատականի պահպանմամբ:

Back to top button