Սպորտ

«Լիվերպուլը» սկսել է բանակցությունները Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար

arammanukyan

Ինչպես հայտնում է բրիտանական «Metro»-ն, անգլիական «Լիվերպուլը» սկսել է բանակցությունները Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար: Ըստ աղբյուրի, «Կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը Մխիթարյանին դիտարկում է որպես Սթիվեն Ջերարդի փոխարինող, ով լքելու է ակումբն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, և ցանկանում է ձեռք բերել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը: Հիշեցնենք՝ անգլիական ակումբը մոտ էր Մխիթարյանին ձեռք բերելուն դեռ 2013-ի ամռանը, երբ ֆուտբոլիստը Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվեց Դորտմունդ:

Կարդացեք նաև
Close
Back to top button