Հասարակություն

Լեւոն Հայրապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

Մոսկվայի քաղաքային դատարանը փետրվարի 11-ին երկարացրել է «Բաշնեֆտի» բաժնետոմսերի յուրացման գործով մեղադրվող, գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ թողնելով նրան տնային կալանքի տակ:

«Բասմանի շրջանի դատարանի որոշումը Հայրապետյանի հանդեպ խափանման միջոցի երկարացման վերաբերյալ թողնել անփոփոխ, պաշտպանության բողոքարկումը՝ չբավարարել»,- ասված է դատական կոլեգիայի որոշման մեջ:

Ավելի վաղ դատարանը երկարացրել էր ձեռներեցի տնային կալանքի տակ մնալու ժամկետը մինչև ապրիլի 19-ը: Քննության ժամկետը երկարացվել է մինչև ապրիլի 28-ը։

Back to top button