Հասարակություն

Զինծառայողը մահացել է մարտական հերթապահության կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցներից

Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարտական հերթապահության ժամանակ զինծառայող Տիգրան Սիմոնյանի մահվան դեպքի առթիվ։ Քրեական գործի նյութերի համաձայն՝ երեկ՝ ժամը 19:55-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում մարտական հերթապահության կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցների հետևանքով հրազենային վնասվածքներ է ստացել և մահացել նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանը:

Դեպքի առթիվ Քննչկական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ» հոդվածի հատկանիշներով: Միջոցներ են ձեռնարկվում պարզելու դեպքի բոլոր մանրամասները։

Back to top button