Հասարակություն

ՓՄՁ ներկայացուցիչների պահանջներն անփոփոխ են

hasmikdilanyan
«Երբիցե ձեռներեցներն այսքան միասնական չեն եղել, ինչպես այժմ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական  միության նախագահ Ստեփան  Ասլանյանը: ՓՄՁ ներկայացուցիչներն այսօր կրկին հավաքվել են, այս անգամ նրանք ոչ միայն Շրջանառության հարկի մասին օրենքում առաջարկվող փոփոխություններից են դժգոհել, այլ նաև դատապարտել են փետրվարի յոթին ակտիվիստ Արտակ Խաչատրյանի  հետ տեղի ունեցած միջադեպը: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ օրը անհայտ անձինք ծեծի էին ենթրակել ակտիվիստ, ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանին:

 

«Ամեն ինչ բացի լավից»,- «Շրջանառության հարկի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն  ու լրացումներն  այսպես է բնորոշում Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության նախագահ Ստեփան Ասլանյանը, ում վստահեցմամբ, կառավարությունում իրենց հայտարարությանը նախ թերահավատորեն էին մոտենում, հետո՝ աստիճանաբար համոզվեցին, որ օրենքում առաջարկվող փոփոխություններն այս տեսքով կյանքի կոչելու դեպքում, ՀՀ-ում ձեռներեցության վերջը կդրվի:

Ասլանյանի փոխանցմամբ, վերջին ամիսներին միայն Երևանում շուրջ  առևտրի  700 փոքր կետ է փակվել, նույն այդ ճանապարին են նաև շատ շատերը: ՓՄՁ ներկայացուցիչները դեռ սպասում են, թե   քաղաքական ուժերը երբ են  իրենց հետ քննարկելու նախատեսվող փոփոխությունները: Իսկ պահանջները շարունակում են նույնը մնալ՝ տարանջել ոսկու շուկան այս գործառույթից, բարձրացնել  շրջանառության հարկի շեմը, ներդնել կամավորության սկզբունքը: Ստեփան Ասլանյանն ու ոչ միայն  փետրվարի 7-ին ակտիվիստ Արտակ խաչատրյանի  հետ տեղի ունեցած միջադեպն ու քաղաքացիներին լռեցնելու փորձի այս  տարբերակը  դատապարտում են,  դիմում  իրավապահ մարմիններին:

Ասլանյանը պնդում է՝ օրենսդրական նախաձեռնություններ գրասենյակներում չեն մշակում, պետք է  դուրս  գալ, շփվել մարդկանց հետ, լսում նրանց ու հետո եզրահագումներ անել: Տոնավաճառների միավորման նախագահ Գագիկ Դանիելյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ իրենց թիկունքին որևէ քաղաքական ուժ կանգնած չէ: Եթե կարող են թող օգնեն, բայց ՝ ոչ թե ուղղորդեն:

Հիշեցնենք, որ կառավարության առաջարկած «Շրջանառության հարկի մասին»  օրենքում կատարվող փոփոխությունների ու լրացումներին դեմ  շուրջ մեկ շաբաթ կառավարության շենքի առջև ՓՄՁ ներկայացուցիչները բողոքի ակցիաներ էին կազմակերպում: Այդ ընթացքում նրանք հանդիպեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, քննարկեցին ու կառավարությունը որոշեց օրենքում առաջարկվող փոփոխությունները հետաձգել  մինչև  հունիսի մեկը: Այս ընթացքում կառավարության  ու ՓՄՁ ներկայացուցիչները համատեղ կքննարկեն ու  հուսանք կգտնեն  ոչ թե ըննդեմ, այլ՝   լուծումներ հանուն ՀՀ:

Back to top button