Հասարակություն

Սոցիոլոգն ու հոգեբանը՝ բռնությունների աճի մասին

lusinevasilyan

Ի հակադրություն բռնությունների ավելացման մասին դիտարկումների՝ վիճակագրությունն այլ բան է փաստում. տարիների կտրվածքով սպանությունների, ծեծերի դեպքերը  նվազել են: Այս վիճակագրությունն այսօր հիշեցրել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա համոզված է, որ ոչ թե այդ դեպքերի թիվն է աճել, այլ մեծացել է ուշադրուրթյունը դրանց նկատմամբ: Հոգեթերապևտ Արմեն  Ներսիսյանն այլ կերպ է հարցը դիտարկում. անկախ վիճակագրությունից՝ հայ հասարաակությունը  դեպրեսիոն լուրջ ֆոն ունի, իսկ դրա արմատները  բավական խորն են:

 

Ըստ տարիների վիճակագրության՝  սպանությունների, բռնությունների դինամիկան ոչ թե աճ, այլ նվազել է :  Սա հիշեցնում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա չի ժխտում, որ տարիների կտրվածքով այս բնույթի հանցագործությունների թվի  նվազումը կապված է նաև  բնակչության թվաքանակի կրճատման հետ, բայց  չի էլ կիսում տեսակետը, թե այս բնույթի հանցագործությունները  հատկապես վերջին ամիսներին կտրուկ աճ են գրացել: Բռնությունը եղել է, կա և կմնա, խնդիրն այն է, թե ինչ ուշադրություն ենք դրան դարձնում լրատվամիջոցները՝ ասում է սոցիոլոգը :

«Սենսացիայի օրենք կա ԶԼՄ-ներում, միշտ սենսացիա են ման գալիս»:

Դիտարկմանը, թե վերջին շրջանում կենցաղային հողի վրա կատարվող հանցագործություններին ավելացել են նաև հասարակակն հնչեղություն ունեցող դեպքերը ՝ օրինակ բռնություն պատգամավորի, ազատամարտիկի կամ ակիվիստի նկատմամբ, սոցիոլոգը նույն կերպ է արձագանքում. դա նույնպես նախկինում եղել է: Օրինակ այս դեպքն է հիշում:

«Երբ կուսակցության ղեկավարն ասում է՝ քեզ կտանեմ, առյուծներիս կեր կդարձնեմ, դա ինչ է» ։

Ադիբեկյանի խոսքով՝ ծեծը հայկական մշակույթում միշտ է եղել է հարց լուծելու միջոց, որպեսզի այն չլինի, պետք է որպես  ազդեցության միջոց չդիտարկվի: Ասուլիսի մյուս բանախոսը՝ հոգեթերապևտ Արմեն Ներսիսյանը կարծում է, որ խոսքը ոչ թե կոնկրետ դեպքերի, այլ երևույթի մասին է, իսկ պատճառները շատ  ավելի խորն են:  Ամեն ազգ ունի իր էթնոհոգեբանությունը   կամ ազգային հոգեբանության  առանձնահատկությունները: Իսկ մեր ազգային հոգեբանության վրա մեծ  է Ցեղասպանության ազդեցությունը: Մասնագետը զբաղվում է հետազոտությամբ, թե  ինչպես են դրսևորվում ցեղասպանության հետևանքները հոգեկան առոջության վրա:

«Ցավալի է, որ մենք այդ ուղղությամբ սիստեմային հետազոտություններ չենք կատարում: Ցեղասպանության խորը տրավման մինչև հիմա արտահայտվում է: Մեր մեջ կա այդ ագրեսիան, ատելությունը: Դրանք  ցանկացած պահի, հատկապես անպբարենպաստ պայմաններում կարող է արթնանալ»:

Հասարակության դեպրեսիվ ֆոնը խորն է, չունենք հադնուրժողականություն, եսակենտրոն ենք՝  ասում է հոգեթերապևտը: Նա կարծում է, որ լուրջ անելիք, շեշտադրումների փոփոխության կարիք  կա կրթության, դաստիարակության հարցում: Որպես  բացասական  օրինակ նշում  է  սերիալները: Սոցիոլոգն էլ հոգեբանին հեքիաթներն է հիշեցնում: Սոցիոլոգ- հոգեբան բանավեճը վերջնակետում կարծես հանգուցալուծվում է:

« Բոլոր հեքիաթներում գալը ինչ-որ մեկին ուտում է»:

Back to top button