Հասարակություն

Հակոբ Հակոբյանի «Հիշողություն» ֆիլմի պրեմիերան անորոշ ժամկետով հետաձգվում է

arminegevorgyan
Մշակույթի նախարար Հասմիկ Պողսոսյանը դիտել է Հակոբ Հակոբյանի նկարահանած «Հիշողություն» ֆիլմը, և ըստ ռեժիսոր Քաջայր Հակոբյանի՝ գոհ է եղել, բայց  ֆիմը ենթարկվել է  որոշակի խմբագրումների:Ֆիլմի պերմերիան, որ պետք է տեղի ունենար այսօր, անորոշ ժամկետով հետաձգվում է, քանի որ Ֆիլմի պրոդյուսեր և սցենարի հեղինակ ԱԺ նախկին պատգամավորը  կալանավորված է: Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը ձերբակալվել էր փետրվարի 2-ին: Նախկին պատգամավորի նկատմամբ քրեական գործ են հարուցել Ֆինանսների նախարարության հարկային ծառայության քննչական մարմինները` հարկային պարտավորություններից խուսափելու և ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար:

 

Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի նախաձեռնությամբ նկարահանված «Հիշողություն» ֆիլմի պրեմերիան անորոշ ժամանակով հետաձգվում է: Այսօր Երևանի կինոթատրոններում  պետք է տեղի ունենար ֆիլմի պրեմիերան, որն այդպես էլ չկայացավ: Ինչպես արդեն հայտնի է, ֆիլմի  սցենարի հեղինակ Հակոբ Հակոբյանը կալանավորված է: Ֆիլմը ևս արգելանքի տակ է վերցվել: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ֆիլմի ռեժիսոր Քաջայր Հակոբյանն, ով ի դեպ ազգակցական կապ չունի հեղինակի հետ, հավաստիացրեց, որ ֆիլմը առգրավված չէ:

«Ֆիլմը առգրավված չէ, նման բան չի կարող լինել դեմոկրատական երկրում, ուղղակի անորոշ ժամանակով հետաձգվել է ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի պրոդյուսեր և հովանավոր Հակոբ Հակոբյանի հետ ես չեմ կարողանում կապ հաստատել, նրա առողջական վիճակն այս պահին վատ է, և ես ամեն ինչ անում եմ, որ նրա իրավաբանի միջոցով կարողանամ հանդիպել»:

«Ֆիլմը դիտելուց հետո 80%-ից բարձր դրական գնահատակ ենք ստացել»: Ռեժիսորի խոսքով՝ Հակոբ Հակոբյանը, լինելով քաղաքական գործիչ, փորձել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդդիմադիր հայացքներ ձևավորել, ինչն, ըստ նրա, թույլ կտար Թուրքիայում ընդդիմադիր ուժերին տրամադրել կոնկրետ Էրդողանի դեմ: «Ֆիլմում խնդիր կար ստեղծել ընդդիմադիր մի կուսակցություն, որը խնդիրներ կունենա Էրդողանի հետ միայն այն պատճառով, որ Էրդողանը հայ է»,- ասաց Հակոբյանը և հավելեց, որ ֆիլմում մի հատված կա նաև քրդերի հետ կապված, որը ևս հանվել է:

«Մեզ ասացին հանեք, քանի որ քրդերի միության հետ հիմա լավ ենք»:

Անդրադառնալով ֆիլմում առկա դաժան տեսարաններին, անտեղի «հռհռոցներին», որոնք աղմուկ էին բարձրացրել համացանցում, ռեժիսորն ասաց, որ այդ կերպ փորձել է ցույց տալ թուրքերի դաժանությունն ու ցինիզմը:

Ի դեպ, փակ դիտմանը ներկա են եղել նաև Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյնը և Նախագահի աշխատակազմի ղեկավար Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը: Մշակույթի նախարարն ասաց, թե գոհ է և գնահատելի է ռեժիսորական և օպերատորական աշխատանքը:

Back to top button