Հասարակություն

Երկարաձգվել է նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանի զինվորական ծառայությունը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով երկարաձգվել է նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Մ. Հարությունյանի զինվորական ծառայությունը: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ մասը` ո ր ո շ ու մ եմ.

Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի զինվորական ծառայությունը երկարաձգել մինչև 2016 թվականի փետրվարի 10-ը»,- նշված է նախագահի հրամանագրում:

Back to top button