Պաշտոնական

Հանդիպել են ՀՀ եւ Ռումինիայի ԱԳ նախարարները

Մյունխենում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել իր ռումինացի գործընկերոջ՝ Բոգդան Լուչիան Աուրեսկուի հետ։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ։ Այս համատեքստում կարեւորվել է միջխորհրդարանական կապերի, առեւտրատնտեսական համագործակցության խթանումը, ապակենտրոնացված և մշակութային փոխգործակցության ընդլայնումը։

Նախարարները անդրադարձել են հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, որի հերթական նիստը նախատեսված է անցկացնել այս տարվա երկրորդ կեսին Բուխարեստում։

Նախարար Աուրեսկուն բարձր է գնահատել հայ համայնքի դերակատարությունը Ռումինիայի քաղաքական, տենտեսական և մշակութային զարգացման գործընթացում։

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձել են Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին։

Նախարար Աուրեսկուն Էդվարդ Նալբանդյանին հրավիրել է այցելել Բուխարեստ։

Back to top button