Սպորտ

Գևորգ Ղազարյանը նորամուտն է նշել հունական «Կերկիրայում»

arammanukyan
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը նորամուտն է նշել հունական «Կերկիրայում»՝ մասնակցելով Հունաստանի բարձրագոււյն խմբի առաջնության 23-րդ տուրի «Կերկիրա» -«Պանիոնիոս» խաղին: Հայ ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային րոպեներից և մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Հավելենք, որ Ղազարյանի թիմը 71-րդ րոպեից մնացել էր 10 հոգով, քանի որ ՝ խաղադաշտից հեռացվել էր ֆրանսիացի 29-ամյա հարձակվող Մաթեյու Գոմեսը: Սա «Կերկիրայի» արդեն 2-րդ անընդմեջ գոլազուրկ ոչ-ոքին էր: Նախորդ մրցափուլում Ղազարյանի թիմը սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի էր խաղացել նաև «Լեվադիակոսի» հետ:

Այս ոչ-ոքիից հետո «Կերկիրան» վաստակած 27 միավորով մրցաշարային աղյուսակի 10-11-րդ տեղերն է կիսում «Կալոնիսի» հետ: 24-րդ մրցափուլում Ղազարյանի թիմը փետրվարի 15-ին սեփական հարկի տակ ուժերը կչափի  հենց «Կալոնիսի»հետ: Հիշեցնենք, որ Ղազարյանը վերջերս էր Օլիմպիակոսից տեղափոխվել Կերիկրա : Նշենք, որ 26-ամյա Ղազարյանի տրանսֆերային արժեքը ներկայում ըստ գերմանական transfermarkt.de-ի կազմում է 880 հազար եվրո:

Կարդացեք նաև
Close
Back to top button