Միջազգային

Ջոն Քերրին`ամենավատ պետքարտուղարը վերջին 50 տարում

marlenahovsepyan
Ջոն Քերրին ճանաչվել է ամենավատ պետքարտուղարը վերջին 50 տարում: Այդ են վկայում «Foreign Policy» հանդեսի՝ միջազգային հարաբերությունների ոլորտի ամերիկացի մասնագետների շրջանում անցկացրած հարցման արդյունքները: Ամենալավ պետքարտուղարն, ըստ հարցման արդյունքների Հենրի Քիսինջերն է:Նրան լավագույն պետքարտուղար է համարում հարցվածների 32,2 տոկոսը: Լավագույն եռյալում են նաև Ջեյմս Բեյքերն ու Մադլեն Օլբրայթը:

Չորրորդ տեղում է Հիլարի Քլինթոնը: Հարցմանը մասնակցել է 1615 միջազգային հարաբերությունների մասնագետ ամերիկյան բարձրագույն ուսումնական հաստատություններից:Նրանց նաև հարցրել են, թե որոնք են լինելու առաջիկա 10 տարիներին Վաշինգտոնի առջև ծառացած սուր արտաքին քաղաքական խնդիրները:Փորձագետների մեծ մասը նշել են կլիմայի փոփոխությունները, Մեիձավոր Արևելքի հակամարտություններն ու Չինաստանի աճող ռազմական ներուժը:

Back to top button