Միջազգային

ԱՄՆ-ում Ազգային աղոթքի նախաճաշի ժամանակ կոգեկոչեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

marlenahovsepyan
Այսօր Հայոց ցեղասպանության հիշատակը կոգեկոչեն Միացյալ նահանգներում՝ Ազգային աղոթքի նախաճաշի ժամանակ: Այն արդեն 62 տարի է անցկացվում է Վաշինգտոնում ՝ փետրվարի առաջին հինգշաբթին: Նախաճաշին մասնակցում են 100-ից ավելի երկների ներկայացուցիչներ: Ամեն տարի նախաճաշին մասնակցում է Միացյալ նահանգների նախագահը:
Այս տարի գլխավոր հյուրերից է Դալայ Լաման: «Հայոց ցեղասպանությունը պետք է ոգեկոչենք ազգային աղոթքի նախաճաշի ժամանակ:Այս ցեղասպանության ճանաչումից հրաժարումը նշանակում է մեկ դար առաջ հայ ժողովրդի սարսափելի տառապանքներից հրաժարում և բիծ մեր հոգիներում», այսօրվա միջոցառման առիթով լույս տեսած իր հոդվածում, իր իսկ կայքէջում գրել է ամերիկացի պրոֆեսոր Էրիկ Ռիվսը:

Դուայթ Էյզենհաուերից սկսած ԱՄՆ բոլոր նախագահները ներկա են լինում նախաճաշին, որին մասնակցում են ավելի քան 2500 հյուրեր ողջ աշխարհից, ինչպես նաև ամերիկացի գործարարներ և կոնգրեսականներ: «Ազգային աղոթքի նախաճաշի ավանդույթը սկսել է նախագահ Դույթ Էյզենհաուերը՝ նպատակ ունենալով գոնե մեկ օր մի տեղում հավաքել երկու կուսակցությունների ներկայացուցիչներին, որպեսզի նրանք մի կողմ դնեն իրենց տարբեր տեսակետներն ու տարաձայնությունները և կենտրոնանան հոգեւոր սկզբունքների վրա»,- Ռադիոլուր հետ զրույցում ավելի վաղ ասել էր Ամերիկացի իրավաբան Բեն Սմիթը։

Կարդացեք նաև
Close
Back to top button