Հասարակություն

Քաղցկեղը մահավճիռ չէ, ասում են մասնագետները

aidaavetisyan

Փետրվարի 4-ն աշխարհում  նշվում է որպես  քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր: 2015 թվականին քաղցկեղի դեմ պայքարի միջազգային միությունն աշխարհի տարբեր  երկրներում կիրականացնի քաղցկեղի դեմ պայքարին  ուղղված քարոզարշավ՝ «Մենք դա կարող ենք» խորագրով: Օրվա խորհուրդն է ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունը սևեռել այս հիվանդության կանխարգելման  վրա: Քաղցկեղը,  ըստ մասնագետների,  մահավճիռ չէ, և դրա բուժումը՝ կանխարգելումն է:

 

Քաղցկեղը մահավճիռ չէ,  անհրաժեշտ է  տարեկան գոնե մեկ անգամ այցելել բժշկի՝ խորհուրդ են տալիս մասնագետները, մեկ հետազոտությունը  կարող է կանխել չարիքը:

Այցելուն, որի անունը հասկանալի պատճառնրով չենք նշում, երկրորդ երեխային 5 ամիս կերակրելուց հետո կրծքի շրջանում  կոշտուկներ է նկատել և դիմել բժշկի: Մեր հարցազրուցի ընթացքում այցելուն անցնում էր սոնոգրաֆիկ  հետազոտություն:

Վերջինիս մոտ  հայտնաբերվեց մաստոպատիա, որը շուտ չհատնաբերելու դեպքում կարող է դառնալ քաղցկեղ: Այն որ կանայք սկսել են վստահել և դիմել բժկին, հնարավություն է տալիս մասնագետներին շուտ հայտնաբերել նախաքաղցկեղային վիճակը և կանխել վաղ շրջանում: Հայ-ամերիկյան կենտրոնում կրծքագեղձի վիրահատություն տարած կանայք իրենց սեփական մաշկի վրա զգալով բժշկին ժամանակին չդիմելու հետևանքները խորհուրդ են տալիս մյուսներին ժամանակ առ ժամանակ թակել բժկի դուռը:

Այսօր կրծքագեղձի քաղցկեղը համարվում է  կանանց շրջանում ամենատարածված հիվանդությունը: Հայ-ամերիկյան կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը փաստում է, որ տարեցտարի  ավելանում է սեփական առողջությանը հետևող և՛ կանանց, և՛ երիտասարդների  թիվը: Ապացույցը կենտրոնում  2014 թվականին հետազոտվածների   թվերն են՝  նախորդ տարի այստեղ մոտ  40 հազար  կին է  հետազոտվել: Ըստ կենտրոնի տնօրենի՝ իրենց առաքելությունն է, որ յուրաքանչյուրը գիտակցի, դարի չարիք հանդիսացող քաղցկեղն ունի բուժման մեկ ձև՝ կանխարգելումը:

Քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկը, ըստ  բժիշկ -ռադիոլոգ Հովհաննես Վարդևանյանի,  ժառանգականությունն է: Եթե մարդու ընտանիքում գրանցվել են քաղցկեղով հիվանդության դեպքեր, ապա նա պետք է իր տարեկան հետազոտությունները սկսի ավելի վաղ տարիքում: Սակայն վատ սովորությունները՝ ծխելը, սթրեսը, խմիչքի չարաշահումը նույնպես կարող են քաղցկեղի պատճառ դառնալ:

Մասնագետների հետ կանոնավոր աշխատանքն անհրաժեշտ է, ասում է ռադիոլոգն ու խորհուրդ տալիս ծնողներին ուշադիր լինել երեխաների առողջության հարցում  և ժամանակին ուղղորդել բժշկի:

Back to top button