Քաղաքական

Շրջանառության հարկի կասեցում, ՎՊ քննարկում, ՕԵԿ-ի նոր նախագիծ՝ ԱԺ հերթական քառօրյայում

lusinevasilyanlenabadeyan

Ազգային ժողովն այսօր շարունակել է հերթական քառօրյան ու աշխատանքը սկսել երեկ քննարկված հարցի քվեարկությամբ: Ձայների  75 կողմ,  1 դեմ, 40 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ սահմանող օրինագիծը: Կողմ են քվեարկել ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները, ԲՀԿ-ն , ՀԱԿ-ը, ՕԵԿ-ն ու  «Ժառանությունը»՝ ձեռնպահ:  Նախագծով, հիշեցնենք, կառավարությունն առաջարկում է մինչև հուլիսի 1-ը հետաձգել օրենքով նախատեսված փաստաթղթավորման պահանջի կիրառումը, իսկ մինչ այդ խոստանում է ավելի հիմնավոր լուծումներ տալ  փոքր ու միջին տնտեսավարողների պահանջներին: Այս քվեարկությունից հետո խորհրդարանն անցել է ՎՊ հաշվետվության քննարկմանը: Պատգամավորներին ամենից շատ հետաքրքել է հարցը, թե ինչու այն չի ներկայացնում կառուցի ղեկավարը՝ Իշխան Զաքարյանը:

 

Back to top button