Մշակույթ

Աշխարհահռչակ դաշնակահարի երաժշտությունը՝ դեղամիջոց

sonahakobyan
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համերգով հանդես կգա աշխարհահռչակ իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսը: Դաշնակահարը կներկայացնի Ռախմանինովի թիվ 2 դաշնամուրի կոնցերտը՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար: Աշխարհահռչակ դաշնակահարը ընդամենը մի քանի օրով է Հայաստանում, բայց այդ օրերի ընթացքում նա կայցելի նաև Չայկովսկու անվան երաժշտական դպրոց,  կանցկացնի վարպետության դասեր: Նա կայցելի նաև ցեղասպանության հուշահամալիր:

 

Սա հատված էր աշխարհահռչակ իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի համերգային ծրագրից, որի փորձին այսօր ներկա էինք: Վաղը երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում աշխարհահռչակ դաշնակահարը կներկայացնի Ռախմանինովի թիվ 2 կոնցերտը` գրված դաշնամուրի և նվագախմբի համար: Անտոնիո Կոնսալեսն, ի դեպ, առաջին անգամ է Հայաստանում: Նա դեռևս անցյալ տարի պետք է գար Հայաստան և համերգ ունենար, սակայն նրա այցը հետաձգվեց, քանի որ այդ օրերին մահացավ նրա մայրը: Այսօր արդեն նա Հայաստանում և չնայած սեղմ ժամանակին, պատրաստվում է այցելել հնարավորինս մեծ թվով հուշահամալիրներ, այդ թվում Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

«Ինձ հատկապես գրավել է Հայաստանի պատմությունը: Նաև տեղյակ եմ, որ այս տարի լրանում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը»:

Անտոնիո Կոնսալեսին երաժշտությունը գրավել է դեռ վաղ մանկությունից: Լինելով ոչ երաժշտական ընտանիքի անդամ, իտալացի դաշնակահարն այնուամենայնիվ ընտրեց այս ուղին և մեծ հաջողություններ գրանցեց դեr վաղ տարիքից: Նա նաև հայտնեց, որ  փոքր տարիքում, երբ մասնակցում էր միջազգային փառատոնների` կատարել է Արամ Խաչատրյանի գործերը, քանի որ պարզապես պաշտում էր նրա ստեղծագործությունները: Աշխարհահռչակ դաշնակահարը ընդամենը մի քանի օրով է Հայաստանում, բայց այդ օրերի ընթացքում նա կայցելի նաև Չայկովսկու անվան երաժշտական դպրոց,  կանցկացնի վարպետության դասեր: Անտոնիո Կոնսալեսի կատարումները երաժշտագետների կողմից մշտապես բարձր գնահատականների են արժանանում: Ստեղծագործությունների մեկնաբանումները նրա կողմից մշտապես անկանխատեսելի են, հաճախ նորարարական, սակայն միշտ ներդաշնակ, բնական և համոզիչ: Կոնսալեսի երաժշտությունն, ի դեպ, առանձնանում է նաև իր բուժիչ հատկությամբ: Այն բուժում է հատկապես սիրտ-անոթային հիվանդությունները:

Back to top button