Հասարակություն

Երեմ Սարգսյանը ներկայացնելու է Գյումրիում սպանության գործով տուժողների իրավահաջորդների շահերը

Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննող նախաքննական մարմնին փաստաբան Երեմ Սարգսյանն այսօր ներկայացրել է լիազորագիր` տուժողի երկու իրավահաջորդի շահերը ներկայացնելու համար: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Փաստաբան Երեմ Սարգսյանը քրեական գործով կներկայացնի տուժողի իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանի և Եգոր Ադամյանի շահերը:

Հիշեցնենք, որ տուժողների մերձավոր ազգականներից 5 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ և հարցաքննվել դեպքի առնչությամբ իրենց հայտնի հանգամանքների վերաբերյալ:

Back to top button