Քաղաքական

Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու հրավեր Ուկրաինան դեռ չի ստացել.Կուխտա

annanazaryan
Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան այսօր լրագրողմների հետ հանդիպման ժամանակ խոսել է Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող գործողությունների մասին, պատասխանել նաև հարցին, թե կժամանի՞ արդյոք Ուկրաինայի նախագահը Երևան՝  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով:

 

«Ուկրաինան Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին  մասնակցելու հրավեր դեռ չի ստացել: Երբ պաշտոնական Երևանից հրավեր լինի, այդ ժամանակ էլ թերևս տեղեկություն կլինի, թե ինչ պատվիրակություն կժամանի Երեւան: Ես կհաղորդեմ», ասաց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան:

«Ես դեռ տեղեկացված չեմ, թե ում են հրավիրում Ուկրաինայից և ինչ մակարդակով: Կարծում եմ շուտով մենք նույնպես, ինչպես և բոլոր երկրները, հրավեր կստանանք, ես որպես դեսպան կասեմ, թե ինչ մակարդակով ներկայություն կլինի»:

Այսօր Ուկրաինան և Հայաստանը շահագրգռված են տնտեսական կապերի խորացմամբ: Իհարկե, կապված որոշակի իրադարձությունների հետ. ապրանքաշրջանառությունը 2013-ի համեմատ մի փոքր նվազել է, սակայն կողմերը շահագրգռված են հարաբերությունների զարգացմամբ, ասաց Կուխտան:

Չնայած Հայաստանն անդամակցեց ԵՏՄ-ին, իսկ Ուկրաինան ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր է ստորագրել, սակայն դա չի խոչընդոտում երկու երկրների հարաբերությունների զարգացմանը, նշեց դեսպանը ավելացնելով՝ Ուկրաինան հասկանում և հարգում է Հայաստանի ընտրությունը:

Իսկ այսօր Դոնեցկում և Լուգանսկում տեղի ունեցող ռազմական գործողությունների հարցին անդրադառնալով՝ Ուկրաինայի դեսպանը նշեց, որ իր ձևակերպմամբ դրանք ահաբեկչական գործողություններ են, որոնց պատասխանատվությունը մնում է Դոնեցկի և Լուգանսկի ազգային հանրապետությունների վրա, կա նաև երրորդ կողմ, այն Ռուսաստանն է ասաց:

«Իրավիճակն այնտեղ շատ բարդ է, ինչ վերաբերում է ահաբեկչական գործողություններին, որոնք տեղի ունեցան Դոնեցկում, Մարիուպոլում ողջ պատասխանատվությունը մնում է Դոնեցկի ազգային հանրապետության վրա և Լուգանսկի ազգային հանրապետության վրա: Դա մեծ դժբախտություն է, քանի որ զոհվեցին խաղաղ բնակիչներ, ովքեր որևէ առնչություն չունեին ռազմական գործողությունների հետ»:

Պետք է կյանքի կոչվի Մինսկում սեպտեմբերի 5-ին և 19-ին ստորագրված համաձայնագիրը, որը հեղինակավոր կառույցների հավանությանն է արժանացել, ինչպիսին են ՆԱՏՕ-ն, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ և ԵՄ, սակայն չեն կատարվում զորքերը ճակատային գծից ետ քաշելու մասին Մինսկում ստորագրված համաձայնագրի դրույթները, նշեց դեսպանը:

Back to top button