Միջազգային

Գյումրու զանգվածային սպանության մասին տեղյակ է ռուսաստանցիներ 68 տոկոսը. հարցում

Հայաստանի Գյումրի քաղաքում կատարված զանգվածային սպանության և դրան հաջորդած անկարգությունների մասին գիտի ռուսաստանցիների մեծամասնությունը (68%), սակայն 1/3-ը (32%) ոչինչ չի լսել այդ մասին, գրում է Интерфакс-ը՝ հղում անելով «Լևադա-կենտրոնին»։

Հարաբերական մեծամասնությունը կարծում է, որ այս գործի քննությունը պետք է վարեն ռուս և հայ քննիչները (48%), դատը պետք է լինի ռուսական (42%), սակայն անցկացվի Հայաստանի տարածքում (44%)։

Այն մասին, որ գործով պետք է զբաղվեն ռուս քննիչները, ասել է հարցվածներից յուրաքանչյուր 5-րդը՝ 25%, հայերը՝ 21%։ Դժվարացել են պատասխանել հարցման մասնակիցների 6%-ը։

Հարցումն անցկացվել է հունվարի 23-26-ը 1.600 մարդու շրջանում՝ ՌԴ 46 շրջանի 134 բնակավայրում։

Դատական լսումները պետք է վարի հայկական դատարանը՝ կարծում է 37%-ը, դժվարացել է պատասխանել 21%-ը։

Այն հարցում, որ դատական լսումները պետք է անցկացվեն Ռուսաստանում, վստահ է հարցվածների 35%-ը, 21%-ը դժվարացել է պատասխանել։

Back to top button