Քաղաքական

Ուորլիքը սադրանք է որակել անօդաչու սարքի ենթադրյալ օգտագործման լուրը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրել է. «Լեռնային Ղարաբաղի շփման գծում անօդաչու սարքերի ենթադրյալ օգտագործումը սադրանք է: Կողմերը պետք է թուլացնեն լարվածությունը»:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Ադրբեջանի ՊՆ-ը հայտարարել է, որ շփման գծում հայկական անօդաչու սարք է խփվել: Հայկական կողմը հերքել է այդ տեղեկությունը: Ըստ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի՝ Ադրբեջանն ինքն իր անօդաչու սարքն է ոչնչացրել:

Back to top button