ԿարևորՀասարակություն

Հանրային Ռադիոն ընդլայնում է իր եթերը լսելու հնարավորությունները

aidaavetisyan
Տեղեկատվական նորարարությունների միջոցով Հանրային ռադիոընկերությունն ընդլայնում է   իր եթերը լսելու  հնարավորությունները: Այսուհետ մեր հավատարիմ ունկնդիրները կարող են Հայրային ռադոյի հաղորդումները լսել նաև հեռախոսային զանգի միջոցով:  Հեռախոսային զանգի միջոցով Հանրային ռադիոն հնարավորություն է ընձեռում հետևել Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին:

 

 

Ամերիկյան  «Ֆրի նետ» ընկերությունը վերջին 20 տարիների ընթացքում աշխարհի տարբեր  ռադիոընկերությունների   տրամադրում է   անվճար ծառայություններ: Տարբեր երկրների ռադիոընկերությունների թիվը համալրել է նաև Հայաստանի Հանրային  ռադիոն նույնպես:  Հայաստանյան ռադիոընկերությունն  օգտվելու է  կազմակերպության մատուցած ծառայություններից:      Այսուհետ  աշխարհասփյուռ մեր հայրենակիցները  հնարավորություն կունենան  հեռախոսային զանգի միջոցով  ունկնդրել Հանրային ռադիոյի եթերը:

«ԱՄՆ-ում գտնվող մեր հայրենակիցները  և ոչ միայն նրանք, կարող են ցանկացած պահի զանգահարելով  մեզ հատկացված հեռախոսահամարով լսել Հանրային Ռադիոյի ծրագրերը: Աշխարհի ցանկացած կետից զանգելու դեպքում այդ ժամանակ  զանգահարողից գանձվելու է միջազգային զանգի գումար, իսկ ԱՄՆ-ից զանգահարելու դեպքում ամբողջությամբ անվճար է, բաժանորդը վճարելու է իր աբոնենտային վարձը»:

Տեղեկացնենք մեր ունկնդիրներին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից զանգահարելու  հեռախոսահամարներն  են  712 832 82 12 կամ  712 832 82 13, իսկ Հայաստանից և այլ երկրներից զանգահարելու դեպքում  վերոնշյալ հեռախոսահամերների համար  անհրաշետ է  հավաքել  1 712 832 82 12  կամ  1 712 832 82 13 կոդը:

Սա ևս մեկ հնարավորություն է մեր ունկնդիրների  բանակը համալրելու համար, ասում է Հանրային Ռադիոյի տեղեկատվական տեխնոլոգիաների պատասխանատու Մհեր Մարգարյանը:

Արդեն 12 տարի է  գործում է և՛ Հանրային ռադիոյի կայքը, և՛ ուղիղ հեռարձակումը: Աշխարհի ցանկացած կետից, որտեղ հասանելի է ինտերնետ կապը, հնարավոր է  այցելել  պարբերաբար թարմացվող կայք, կարդալ  և նաև ուղիղ եթերից   իրազեկվել աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին:  Հանրային ռադիոյի կայքը՝ armradio.am-ն ունի հայերեն, անգլերեն և ռուսերեն բաժիններ:

Մեր ունկնդիրները  Հանրային ռադիոյի թողարկումները  նաև  կարող են լսել  բջջային հավելվածների միջոցով, որոնք հասանելի են Անդրոիդ և Այոս համակարգերով աշխատով սարքավորումների համար:

Կարդացեք նաև
Close
Back to top button