Քաղաքական

Օլանդը Թուրքիային կոչ է արել «կոտրել տաբուները»

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, կլինի Երևանում: Այս մասին նախագահ Օլանդը հայտարարել է հունվարի 28-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ, հաղորդում է Nouvelle d’Armenie-ն:

Ինչպես հայտնում է France 24-ը, Ֆրանսիայի նախագահը Թուրքիային կոչ է արել նոր քայլեր ձեռնարկել մեկ դար առաջ հայերի զանգվածային սպանությունների վերաբերյալ «ճշմարտության» ուղղությամբ՝ ասելով, որ «ժամանակն է կոտրել տաբուները»:

«Ճշմարտության ուղղությամբ ջանքերը պետք է շարունակվեն, և ես համոզված եմ, որ Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի տարում կտեսնենք ճանաչման ուղղությամբ նոր քայլեր»,- ասել է Օլանդը:

Back to top button