ՄիջազգայինՏեսանյութ

Մարսելում կցուցադրվի «Ազնավուրի պատմություն 2015»-ը

marlenahovsepyan
Ֆրանսիայում  հունվարի 28-ին մեկնարկում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների  համակարգող խորհուրդի երեկոյան հրավիրած ընթրիքին մասնակցելու է նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Ընթրիքի ժամանակ Շարլ Ազնավուրը կպարգևատրվի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների  համակարգող խորհուրդի  մեդալով, գրում է «Nouvelles d’Arménie»-ն:

Պարբերականը նաև տեղեկացնում է, որ այս տարվա ապրիլի 25-ին  Մարսելում  ցուցադրվելու է «Ազնավուրի  պատմություն 2015» ֆիլմը, որի հեղինակն է Ռիշար Ֆինդիկյանը: Ֆիլմի թրեյլերում փոքր դրվագ կա Ազնավուրի հարցազրույցից, որում աշխարհահռչակ երգիչն ասում է, որ Անկարայից կարևոր որոշում է ակնկալում: «Թուրքիան հզոր պետություն է և կդառնա ավելի հզոր, եթե ճանաչի այն, ինչ տեղի է ունեցել:Կարծում եմ՝ եկել է ժամանակը,  որպեսզի Անկարան կայացնի կարևոր, իսկական որոշում», ասում է Ազնավուրը:

«Nouvelles d’Arménie»-ին  նաև տեղեկացնում է, որ փետրվարի կեսից Փարիզի, Լիոնի Վալանսի և Մարսելի ֆրանս-հայկական ռադիոկայանների եթերում  Ռիշար Ֆինդիկյանն ու Ժակ Բոնանդյեն կներկայացնեն հասորդումների շարք «Ազնավուրի պատմություն 2015» խորագրով:

Back to top button